Վանաձորում այսօրվա շարժի հիմնական պատճառը թոշակ կամ աշխատավարձ ստանալն է. քաղաքապետ
02-04-2020 17:49:51 | Լոռու մարզ | Հասարակություն
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Վանաձորի մարդաշատ փողոցներով անհանգստացած բոլոր գործատուներին և ոչ միայն (ՊԵՏԱԿԱՆ,ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ,ՄԱՍՆԱՎՈՐ) խնդրում եմ ՝ մտածենք, թե ինչպես անել, որպեսզի թոշակ կամ աշխատավարձ ստանալու համար քաղաքացիները ստիպված չլինեն իջնել քաղաք ու բանկոմատներից ստանալ իրենց հասանելիք՝ այս պահին կենսական անհրաժեշտ գումարները:Ոստիկանության բաժիններից մեկի պետի հետ զրույցից պարզվում է,որ այսօրվա շարժի հիմնական պատճառը թոշակ կամ աշխատավարձ ստանալն է»: