«Վերադառնալով հրատապ թեմային. Քառօրյա պատերազմ.Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ուղերձը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ պետությունների խորհրդարաններին


«Վերադառնալով հրատապ թեմային. Քառօրյա պատերազմ.Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ուղերձը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամ պետությունների խորհրդարաններին

  • 03-04-2020 09:58:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը) խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության եւ նրա հրահրիչների, աննախադեպ ագրեսիվ եւ անպատասխանատու որոշումը լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որը հանգեցրել է Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով եւ Հայաստանի Հանրապետության հետ սահմաններում իրավիճակի կտրուկ սրացման եւ գերաճած ռազմական առճակատման, զրահատեխնիկայի, ավիացիայի ու հրետանու օգտագործմամբ: Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ Արցախի խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում` կանանց եւ երեխաների:
 
Մերձավոր Արեւելքի հակամարտության հրահրողները եւ Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունը, որպեսզի խուսափեն իրենց արարքների անխուսափելի պատասխանատվությունից, ձգտում են պատասխանատվությունը իրենց եւ Թուրքիայի Հանրապետության վրայից փոխանցել ՀՀ-ի եւ Արցախի սահմաններ` Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի միջոցով: Այսպիսով, փորձելով շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը իրենց իրական նպատակներից եւ հանցագործ ծրագրերից Մերձավոր Արեւելքում, ու փրկել Թուրքիայի Հանրապետությունը եւ նրա հրահրողներին անխուսափելի պատասխանատվությունից:
 
Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես այն երկրներին, որոնք ներգրավված են հակամարտության կարգավորման գործընթացում, գործուն քայլեր ձեռնարկել, ստիպելով Ադրբեջանի Հանրապետությանը դադարեցնել ագրեսիան եւ հարկադրել խաղաղության:
 
Հակամարտության հետագա վատթարացումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական կողմի համար: 
Ամեն ինչ կավարտվի այնտեղ, որտեղ սկսվել է, այդ թվում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հաստատմամբ`Արեւմտյան Հայաստանում:
 
Արմեն Տեր-Սարգսյան` 
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
03.04.2016թ.
 
 
 
parliamentwesternarmenia@gmail.com
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play