3500 ԱՄՆ դոլարի չափով տուգանք հասարակական վայրերում միմյանցից երկու մետր հեռավորությունը չպահելու համար. ՌԻԱ Նովոստի


3500 ԱՄՆ դոլարի չափով տուգանք հասարակական վայրերում միմյանցից երկու մետր հեռավորությունը չպահելու համար. ՌԻԱ Նովոստի

  • 03-04-2020 17:34:41   | Կանադա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Կանադայի Տորոնտո քաղաքի իշխանությունները սահմանել են 3 հազար 500 ԱՄՆ դոլարի չափով տուգանք հասարակական վայրերում միմյանցից երկու մետր հեռավորությունը չպահելու համար:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
 
«Միասին չապրող ցանկացած երկու մարդու կողմից զբոսայգիներում, հրապարակներում միմյանց միջև երկու մետր հեռավորությունը չպահպանելուն կհետևի դատական գործընթաց: Կախված դատավճռից՝ կարող է սահմանվել մինչև 5 հազար կանադական դոլարի չափով տուգանք (3 538 ԱՄՆ դոլար)»,-ասվում է քաղաքային խորհրդի որոշման մեջ:
 
Ապրիլի 2-ի տվյալներով Կանադայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 11 հազար 200-ից ավելի է, մահացել է 138 մարդ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play