Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 73-ով՝ ընդհանուր հասնելով 736-ի
03-04-2020 11:21:01 | Հայաստան | Հասարակություն
Հայաստանում ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 73-ով՝ ընդհանուր հասնելով 736-ի:
Նշենք, որ կորոնավիրուսի դեմ այս պահին փաստացի բուժում է ստանում 686 անձ, առողջացել է 43-ը,
մահացել՝ 7-ը:
Հիշեցնենք նաև, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն, իսկ մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակող խստացված ռեժիմ:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում