Դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող


Դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող

  • 03-04-2020 12:15:28   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը:
 
 Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Հասարակություն