Շուտ է գնահատականներ տալը, բայց կարծում ենք՝ կորուստները կլինեն էական. Էկոնոմիկայի նախարարը՝ տարվա տնտեսական կորուստների մասին


Շուտ է գնահատականներ տալը, բայց կարծում ենք՝ կորուստները կլինեն էական. Էկոնոմիկայի նախարարը՝ տարվա տնտեսական կորուստների մասին

  • 03-04-2020 13:07:31   | Հայաստան  |  Հասարակություն

Շուտ է գնահատականներ տալը, բայց կարծում ենք՝ կորուստները կլինեն էական:
 
Այս մասին ապրիլի 3-ին կառավարությում հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք արդեն կա մարտ ամսվա ընթացքում արձանգրված տնտեսական կորուստների մասին տեղեկատվություն: 
 
Ըստ նրա՝ մարտ ամսվա վերաբերյալ հարցումներ են կատարել մասնավոր հատվածում գործող հատկապես այն կազմակերպություններին, որոնք մարտի կեսից կամ ավելի շուտ տարբեր գործոնների ազդեցությամբ սահմանափակել են իրենց տնտեսական գործունեության ծավալները: 
 
«Դրանք թվով ավելի քան 1200 կազմակերպություններ են, որոնք մասնակցել են այդ հարցման պատասխանին: Զգալի են այն ծավալները, որոնք կրճատվել են: Տարվա համար դեռևս շուտ է գնահատականներ տալ, որովհետև կախված է այն հանգամանքից, թե մենք որքանով արագ կկարողանանք կառավարելի դարձնել կորոնավիրուսի տարածման հետ երևույթները կամ համապատասխանաբար որքանով արագ կարող ենք ազատականացնել գործունեության այն տեսակները, որոնք ներկայումս սահմանափակված են»,- նկատեց Տ. Խաչատրյանը: 
 
Նրա խոսքերով, այն պահից սկսած, երբ հանրության համաձայնությամբ կգան այն եզարակցության, որ կարող են աստիճանաբար հնարավորություն ստեղծել, որպեսզի կազմակերպությունները վերադառնան իրենց բնականոն տնտեսական կյանք, ապա կառավարությունը գործարկելու է նաև նոր աջակցության եղանակներ: 
 
«Հույսով ենք, որ այդ վերականգնումը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ՝ շնորհիվ նաև այդ գործիքների: Գտնում ենք, որ այս իրավիճակում բոլորս պետք է առաջին հերթին մտահոգված լինենք նրանով, որ որքան հնարավոր է քիչ առողջական վնասներ կրի մեր հասարակությունը, մեր հանրությունը: Ցավոք 2020 թվականն այն տարին է, որի ընթացքում մենք պետք է զգույշ լինենք, որ քիչ տնտեսական վնասներ ունենանք, բայց պետք է նաև ընդունենք այն միտքը, որ առանց էական կորուստների չի լինելու»- եզարափակեց նախարարը: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն