Ադրբեջանական կողմը տարածում է բացարձակապես կեղծ և շինծու տեղեկություններ սահմանին տիրող իրավիճակի մասին. ՊՆ


Ադրբեջանական կողմը տարածում է բացարձակապես կեղծ և շինծու տեղեկություններ սահմանին տիրող իրավիճակի մասին. ՊՆ

  • 03-04-2020 14:52:14   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կառույցի հայտարարությունը, որում ասված է. 
 
«Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվական հարթակները տարածում են սահմանապահ ծառայության բացարձակապես կեղծ և շինծու տեղեկությունները սահմանին տիրող իրավիճակի մասին։ ԱՀ ՊՍԾ-ն ապրիլի 1-ին, ապա նաև ապրիլի 3-ին նույնաբովանդակ անհիմն տեղեկություններ է տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական գյուղերի, դիրքերի, տրանսպորտային միջոցների և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ԱՀ քաղաքացիների ուղղությամբ։
 
Այսպիսով, ադրբեջանական կողմը փորձ է կատարում քողարկել սեփական գործողությունները, որոնց նպատակն է ապակայունացնել իրավիճակը սահմանին։ Նմանաբովանդակ տեղեկատվական նախապատրաստական աշխատանք է իրականացվել մարտի 30-ի չհաջողված դիվերսիոն ներթափանցման փորձից առաջ։
 
Վերահաստատում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է։
 
ՀՀ զինված ուժերը դիմելու են միայն համարժեք քայլերի»։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն