Կարեն Առուստամյանը նշանակվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար


Կարեն Առուստամյանը նշանակվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար

  • 03-04-2020 15:57:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Առուստամյանին Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:
 
«Հիմք ընդունելով Սահմանադրության 138-րդ հոդվածը և հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը. Կարեն Առուստամյանին  նշանակել Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է նախագահի հրամանագրում:
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play