ԱԺ-ն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ կհատկացնի համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումների համար. Արարատ Միրզոյան


ԱԺ-ն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ կհատկացնի համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումների համար. Արարատ Միրզոյան

  • 03-04-2020 16:36:33   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե՝ այդ ֆինանսական միջոցները համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով։
 
Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ գրելով. 
 
«Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե՝ այդ ֆինանսական միջոցները համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով։
 
Վերադարձվող ֆինանսական միջոցները ներառում են ամբողջ տարվա համար նախատեսված, սակայն դեռ չկնքված տարբեր պայմանագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, գործուղումների գծով 1-ին եռամսյակի համար նախատեսված, բայց փաստացի չծախսված և 2-րդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները, 2-րդ եռամսյակի համար նախատեսված ԱԺ շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ողջ ֆոնդը, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերի, էներգետիկ ծառայությունների և այլ բյուջետային տողերով նախատեսված միջոցներ»։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն