Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

03-04-2020 17:05:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի երկու աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
 


«Ցավոք, մեր հերթապահներից ևս վարակվեցին: Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, նրանց մոտ ծանր վիճակ չի գրանցվել: Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս վարակը: Նա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց՝ մեկուսացման: Մյուսի մոտ, որն իր հետ հերթապահության էր, ևս ախտորոշվեց վարակը, հիմա նրա վիճակը շատ լավ
 է»,- ասաց Ավագյանը:
 
Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ այս պահին Երևանի տարածքային կենտրոնից ունեն 14 ինքնամեկուսացված և 17 մեկուսացված անձ:
 
Հայաստանում ապրիլի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 736 է, արձանագրվել է մահվան 7 դեպք: Թեստերից 3258-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 686 պացիենտ: Հայաստանում ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 43 քաղաքացի:
 
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։ Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում արգելված են մի շարք տնտեսական գործունեության տեսակներ:
լավ  է»,-
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 652 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար