Արմեն Սարգսյանը զրուցել է FAST հիմնադրամի գործադիր տնօրենի հետ


Արմեն Սարգսյանը զրուցել է FAST հիմնադրամի գործադիր տնօրենի հետ

  • 03-04-2020 18:45:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
 
Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է, թե ստեղծված իրավիճակն ինչպես է ազդել FAST-ի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ու ծրագրերի վրա: Արմեն Օրուջյանը նախագահին է ներկայացրել առցանց և հեռավար ուսուցման շրջանակում իրականացվող նախագծերը:
 
Նախագահը քաջալերել է հետևողականորեն շարունակել աշխատանքները՝ նշելով, որ դրանք երկրի ապագային, տեխնոլոգիական նորարարության զարգացմանն ու գիտական առաջընթացին միտված ծրագրեր են:
 
Նախագահն ու FAST հիմնադրամի գործադիր տնօրենը պայմանավորվել են շարունակել քննարկումներն, ինչպես նաև դիտարկել գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության և FAST հիմնադրամի համագործակցության հնարավորությունները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն