Աշխարհն անցումային փուլ է թևակոխել. ինչը կփրկի այն՝ ՇԱՀ-ը թե՞ ԱՀ-ը


Աշխարհն անցումային փուլ է թևակոխել. ինչը կփրկի այն՝ ՇԱՀ-ը թե՞ ԱՀ-ը

  • 03-04-2020 20:50:37   | Հայաստան  |  Վերլուծություն

Հուսանք, որ այդ անցումն անցնցում լինի;
 
   Վաղուց աշխարհը դադարել է կառավարվել ոչ թե գիտակցությամբ, այլ՝ օրենքներով: Իսկ թե ովքեր մշակում և գործադրում են այդ օրենքները, նրանք էլ  կառավարում են այս աշխարհը, քանզի նրանց ձեռքերում է կառավարման՝ ֆինանսական, ռազմական, առողջապահական, մշակութային, լրատվական միջոցների ուղորդման սանձերը:  Նախամարդը՝ բանականության ցածրագույն աստիճանի մարդը, գիտակցելով վտանգները կազմակերպել է իր կենսագործունեությունը, վարքը,  գործողությունները; Նա պաշտպանվել է դինոզավրերից, բնության արհավիրքներից; Նա կառավարվել է ԱՀԻ ուժի ազդեցությամբ մի  մի համակարգում, որը կոչվել է նախնադարյան համայնական հասարակարգ: Ի դեպ այդ հասարակարգն ամենաարդարն է եղել մարդկության պատմության մեջ, բոլորտ հավասարապես ունեցել են մի ընդհանուր ԱՀ և գիտակցություն, որ պիտի պաշտպանվեն դրանից; Նրանք հոտերով համախմբվելով միմյանց շուրջ՝ գիտակցել են նաև, որ պիտի ընտրեն իրենց առաջնորդները, կառավարիչները; Գիտակցության ցածրագույն աստիճանում գտնվող կենդանիները նույնպես շարժվում են հոտերով, զորօրինակ ոչխարների, գայլերի հոտերը և ունեն իրենց առաջնորդները; Ոչխարների հոտերին հաճախ առաջնորդում են այծերը, գայլերինը՝ ավելի պատկերավոր կլինի, եթե  մի անգամ ևս նայենք ,,Մաունկլի,, մուլտֆիլմը; 
    Սկսենք մարդկային հոտի առաջնորդներից: Դրանց կոչել են ցեղի առաջնորդներ կամ ցեղապետեր, հետո դրանց կոչել են թագավորներ, սուլթաններ, նախագահներ, վարչապետեր, շեյխեր, նախարարներ, քաղաքապետեր, թաղապետեր,  հիմնարկ-ձեռնարկությունների պետեր: Մի խոսքով՝ պետ, ամեն ինչին պետ է պետք եղել, երբեմն թեև ոչ մի բանի պետք չի եղել; Այդպես մարդկությունն եկել հասել է մեր օրեր; Հիմա էլ մարդիկ առաջնորդվում են ոչ թե բնությունից / այդ բնությանը հաճախ Աստված ենք կոչում/ մարդուն տրված գիտակցությամբ, այլ առաջնորդներից ու պետերից եկող օրենքներով: Ճշմարտությունը միշտ կոնկրետ է լինում, ուստի ասելիքս կոնկրետացնեմ; Մեր օրերի ամենահզոր, ամենաժողովրդավարական կոչված երկրի համարում ունեցող ԱՄՆ- ում ամեն տարի Կոնգրեսի և Սենատի որոշմամբ ռազմական ծախսերի համար հատկացվում է 700 միլիարդ դոլար:Միլիարդ, ոչ թե միլիոն; Իսկ ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեն, որի մեջ հիմնական ներդրողը դարձյալ ԱՄՆ-է, կազմում է 1-2 տրիլիոն; Հարց է առաջանում՝ ամերիկացիները, նաև աշխարհն ամբողջ  առաջնորդվում են արդյոք գիտակցությա՞մբ , թե՞ օրենքներով, իրենք իրենց երբեք հարց չեն տալիս, թե ինչո՞ւ են  այդքան ծախսեր անում զինվելու համար, ո՞վ կամ ովքե՞ր են իրենց թշնամիները; Եվ ստիպված նրանք իրենց թշնամիներ են որոնում; Ամերիկացիները ռուսներին ու չինացիներին են իրենց թշնամի համարում, չինացիներն ու ռուսներն էլ՝ ամերիկացիներին: Բայց իրականում սրանցից ոչ մեկը մյուսի վրա հարձակում  մինչ օրս  չի գործել; Ինչու են այսքան միլիարդներ և տրիլիոններ ծովը, չէ, ոչ թե ծովը, քանզի ծովն անգամ կցամաքեր, այլ օվկիանոսը լցնում, երբ աշխարհի 7 միլիարդ բնակչության 1 միլիարդը մշտապես սոված է; Այստեղ, ինչպես համոզվեցիք այլևս գիտակցություն չկա, որով պիտի առաջնորդվեին, կա օրենք, որը պարտադիր է կատարման համար: Ասում են հիմա աշխահում կան 11 աներևույթ, անտեսանելի ընտանիքներ, որոնք էլ կառավարում են այս աշխահը, եթե այս մեծ տերություններն իրար վրա չեն հարձակվում, նշանակում է այդ 11-ից որևէ 1-ին ձեռնտու չէ, նրա շահերին դեմ է դա; Այս միֆոլոգիային հավատացողներ կլինեն անշուշտ; Հին աշխարհում նույնպես հավատում էին միֆերին; Բայց , ինչպես նշում է հնագույն հերմետիզմի ուսմունքի հետևորդներից մեկը՝ Ջոն Բեյնսը կամ Դարիո  Սալասը՝  «Այլևս գոյություն չունեն ո՛չ Ապոլոնի  դելֆյան տաճար, ո՛չ էլ նրա իդեալները: Գլխավորն այստեղ մարդ անհատի ոչնչացումն է և կուսակցություն կամ խմբակցություն ընդհանրության վերակերտումը: …Մենք այնքան շատ ենք կախման մեջ ուրիշների կարծիքից, որ թույլ ենք տալիս ամբոխին լինել մեր պահվածքի դատավորն ու մրցավարը: Մենք ամեն բան զոհաբերում ենք, միայն թե մեզ համարեն «այնպիսին, ինչպիսին բոլորն են»: Մենք ձգտում ենք համընդհանուր ճանաչման՝ ինչպես պարգևի, վախենում ենք տարբերվել մյուսներից, քանի որ դա հասարակության կողմից  արժանանում է անվստահության, տհաճության, կասկածի: Արդյունքում մենք անխուսափելիորեն վերածվում ենք միատարր զանգվածի մասնիկի և դա մեզ վստահություն է ներշնում մեր հանդեպ, այն զգացողությունն է տալիս, որ մեզ ընդունում ու սիրում են, թեև միևնույն ժամանակ մեզ կեղեքում է միայնության զգացումը, ներքին տագնապը և սեփական ունականության պակասը»:
 Աշխարհն իսկապես առաջնորդվում էր ՇԱՀԵՐՈՎ: Եթե ընդունենք այս պարադիգման, ուրեմն պիտի ընդունենք նաև այն, որ այս Կորոնա վիրուսը նույնպես այդ միֆական 11 ընտանիքների ձեռքի գործն է: Նրանք հասկացել են, որը եթե աշխարհը մինչև հիմա առաջնորդվում էր ՇԱՀ-ի  լծակներով, հիմա մարդիկ սկսել են գիտակցության գալ, ուրեմն ՇԱՀ-ին  պիտի փոխարինի  ԱՀԸ  և այդ ԱՀ-ի անունն է Կորոնա-վիրուս; Ոչ մեկը չի կարող ասել, թե այդ Կորոնան իրական չէ, ահավոր չէ,  պետք չէ վախենալ դրանից, որովհետև այդ 11 ընտանիքների իշխանության տակ գտնվող ԶԼՄ-ները, մեկը մյուսից վերցնելով, մեկը մյուսից վարակվելով ավելի ու ավելի են մեծացնում ԱՀ-ի, սարսափի աչքերը; Ասենք Իտալիայում, Իսպանիայում, ողջ  Եվրոպայում մահացությունը սարսափելիորեն մեծանում է, իսկ վիրուսի բուն օջախում՝ Չինաստանում, կյանքը մտնում է բնականոն հուն: Դրանից իհարկե ԱՀ-ի աչքերը չեն փոքրանում; Հայաստանում 5 մարդ է մահացել այս մեկ ամսվա ընթացքում՝ մեծ մասը մեծահասակներ են, բայց առանց Կորոնայի էլ մեծահասակները և հիվանդները մահանում էին և նորից պիտի մահանան; Ես չեմ կարծում, թե իմ այս դատողությամբ որևէ մեկի սարսափը մահի հանդեպ պակասեցրի;    Բայց կարծես թե եկել է մի ժամանակ, երբ աշխարհը հրաժարվելու է, ինչպես հիմա նոր-նոր են սկսել այդ մասին խոսել,  կոնսումիզմի դարաշրջանից և թևակոխելու է նոր դարաշրջան; Կոնսումիզմը սպառելու, ծախսելու հոգեբանությունն է: Մեր օրերում աշխարհի երկրների կառավարություններն անվստահության, քննադատության են արժանանում, եթե չեն կարողանում լցնել, համալրել  իրենց երկրների բյուջեն, նույն չափով քննադատության ու անվստահության կարժանանան, եթե չսպառեն, չծախսեն իրենց երկրների բյուջեն; Եվ կառավարություններն ամեն ինչ անում են, որ ծախսեն, սպառեն բյուջեն, իսկ եթե չեն հասցնում, իրար մեջ են բաժանում որպես պարգևավճարներ; Այդ ծախսարարությունը  կոնսումիզմի պահանջն է;     
Աշխահն հիմա նոր դարաշրջան, նոր աշխարհակարգ է թևակոխում, այդ աշխահակարգը՝ ԱՀ-ի աշխարհակարգն է, որի փիլիսոփայությունը սա է «Ունես, ձեռք ես բերել շատ միջոցներ, հարստություններ, մի շտապիր այն սպառել ու ծախսել, դու չգիտես, Աստված գիտի, թե վաղն  ինչ ԱՀԵՐ են սպասվում քեզ»: Իսկ մարդիկ Աստծուն չեն հավատում, նրանց Աստվածն իրենց բիզնեսն է, իրենց բիզնես շահը, իրենց կուսակցությունն ու դրա առաջնորդը, իրենց  կամ ուրիշի ընտրած, բայց իրենց երկրի գլխին դրած նախագահը, վարչապետը, թագավորը, սուլթանը կամ շեյխը; Այն ժամանակ, երբ Քրիստոսը մուտք գործեց այս աշխարհ, այն ժամանակ նույնպես մարդկանց մեջ կասկածներ  կային Աստծո հանդեպ և Բաբելոնում կռապաշտներն աշտարակ էին շինում Աստծուն երկնքից ներքև իջեցնելու համար; Դա նրանց չհաջողվեց, որովհետև  Աստված նրանց լեզուներն իրար խառնեց, մարդիկ դադարեցին իրար հասկանալ (հիմա էլ մարդիկ իրար չեն հասկանում):Այն ժամանակ Աստված իր փոխարեն որդուն՝ Քրիստոսին, ներքև իջեցրեց; Քրիստոսն իր անձը զոհելով և իր քարոզներով այս  աշխարհը փոխել չկարողացավ, որովհետև  և՛ այն ժամանակ և՛ հիմա նույնպես մարդկանց աչքերը չափից ավելի մթագնել էին ՇԱՀԵՐ-ից, հանդերձյալ կյանքի, դրախտի ու դժողքի առասպելն անգամ նրանց ետ չէր  պահում ՇԱՀ-ի գայթակղություններից, և ԱՀ-ը բոլորովին չքացել էր մարդկանց միջից:  Գուցե հիմա մարդկանց փրկի  իրենց ռազմական, նյութական ու բարոյական գերիշխանությունը կորցնելու ԱՀԸ, անգամ  կյանքից զրկվելու ԱՀԸ: Կորոնա վիրուսի ի հայտ գալու առաջին օրերին Ռուսաստանի  նախագահ Պուտինը խոսում էր իրենց նոր ստեղծած տանկի առավելությունների մասին, բայց, ինչպես պարզվեց, բոլոր տանկային կամ հակատանկային, հրթիռային կամ  հակահրթիռային, մարդկային կամ հակամարդկային զենքերն անգամ  անզոր գտնվեցին Կորոնայի և դրա հարուցած ԱՀԵՐ-ի դեմ;                                                                                                                                      Աշխարհն անցումային փուլ է թևակոխել:Հուսանք, որ այդ անցումն անցնցում լինի։
 
Մնացական Հարությունյան
Հրազդան TV հիմնադիր-տնօրեն 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play