ԱՀԿ-ն զգուշացրել է COVID-19 վարակի՝ օդով փոխանցվելու հնարավորության մասին. ՌԻԱ Նովոստի


ԱՀԿ-ն զգուշացրել է COVID-19 վարակի՝ օդով փոխանցվելու հնարավորության մասին. ՌԻԱ Նովոստի

  • 04-04-2020 13:09:14   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի՝ օդի միջոցով հնարավոր փոխանցման մասին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
 
Առողջապահության ոլորտում ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հաղորդել է, որ վարակը կարող է նաև փոխանցվել հիվանդությունն առանց ախտանշանների կրող մարդկանցից։ Նա սակայն ընդգծել է, որ վարակումը հիմնականում տեղի է ունենում կորոնավիրուսի ախտանշաններ ունեցող մարդուց՝ օդա-կաթիլային ճանապարհով։
 
Ռայանը նաև նշել է, որ ԱՀԿ փորձագետները զբաղվում են առողջ մարդկանց համար պաշտպանիչ դիմակների օգտագործման արդյունավետության ուսումնասիրմամբ։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը