ԱՄՆ-ն խլել է Գերմանիայի համար նախատեսված դիմակները


ԱՄՆ-ն խլել է Գերմանիայի համար նախատեսված դիմակները

  • 04-04-2020 12:29:56   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

Գերմանիան ԱՄՆ-ին մեղադրել է հազարավոր դիմակներ բռնագրավելու մեջ, որոնց համար Բեռլինն արդեն վճարել էր: Այս մասին հայտնում է Դոյչե վելլեն: Գերմանիան ԱՄՆ գործողությունները որակել է ծովահենություն:
 
Բեռլինի ներքին գործերի նախարար Անդրեաս Գեյզելը նշել է, որ ԱՄՆ-ն կասեցրել է Բանգկոկից 200 հազար FFP-2 տեսակի դիմակի տեղափոխումը, որը նախատեսված էր Բեռլինի ոստիկանների համար:
 
Գեյզելն ասել է, որ Բեռլինը դիմակները գնել էր ամերիկյան ընկերությունից՝ ավելացնելով, որ անգամ գլոբալ ճգնաժամի ժամանակ չպետք է առաջնորդվել վայրի արևմուտքի մեթոդներով: Գեյզելը Գերմանիայի դաշնային կառավարությանը հորդորել է ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա:
 
Նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը 3M ամերիկյան ընկերությանն ստիպել է որքան հնարավոր է շատ դիմակներ մատակարարել Միացյալ Նահանգներ:
 
Ավելի վաղ ԱՄՆ-ից հասցեին նման մեղադրանքներ են հնչել նաև Կանադայից և Ֆրանսիայից:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն