Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակման 582 նոր դեպք. ՌԻԱ Նովոստի


Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակման 582 նոր դեպք. ՌԻԱ Նովոստի

  • 04-04-2020 13:39:26   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանում անցած 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով հիվանդության տարածման դեմ պայքարի շտաբին:
 
Այս ցուցանիշը 19 դեպքով պակաս է նախորդ օրը արձանագրված դեպքերի համեմատ: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4731-ի:
 
ԳՈՎԱԶԴ00:41Իմանալ ավելին
Նոր դեպքերը ֆիքսվել են 32 ռեգիոնում, ամենաշատը արձանագրվել են Մոսկվայում: Միևնույն ժամանակ 67 պացիենտ բարձր է 65 տարեկանից, իսկ 14-ը երեխաներ են:
 
 
Ռուսաստանում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 9 մարդ, իսկ ապաքինվածների թիվը հասել է 333-ի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը