ANCA-ն Պոմպեոյին կոչ է արել ՀՀ-ին ԱՄՆ օգնությունից 25 մլնը վերաբաշխել COVID-19-ի դեմ պայքարի համար

04-04-2020 13:34:17   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Ամերիկայի Հայ Դատի հաձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին կոչ է արել Կոնգրեսի կողմից հաստատված Հայաստանին օգնության փաթեթից 25 միլիոնը վերաբաշխել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
 


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին անհապաղ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված Հայաստանին  օգնության փաթեթից 25 միլիոնը վերաբաշխել, որպես ԱՄՆ-ի կողմից աջակցության ընդլայնված ծրագրի մի մաս, COVID-19 համաճարակի դեմ պայքարում անհրաժեշտ բժշկական միջոցներով, սարքավորումներով
և պարագաներով, ինչպես նաև ռիսկային ընտանիքներին օգնելու համար:
 
ԱՄՆ պետդեպարտամենտին ուղարկված նամակում հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համփարյանը շնորհակալություն է հայտնել վարչակազմի կողմից նախնական 1,1 միլիոն ԱՄՆ դոլարի շտապ օգնության հատկացման համար: Նա նաև հայտնել է ամերիկահայ համայնքի գնահատանքը պետդեպարտամենտին և գործընկեր գործակալություններին:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն ԱՄՆ դոլար: Օգնությունը կուղվի Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավմանը, մասնավորապես լաբորատոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հնարավորությունների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցությանն ու մի շարք այլ ոլորտներին:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 512 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար