Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. ՌԻԱ Նովոստի


Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. ՌԻԱ Նովոստի

  • 04-04-2020 13:41:26   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ մահացած 79-ամյա կինը Մարնեուլից է:
 
Թբիլիսիի հիվանդանոցներից մեկի բժիշկ Լևան Ռատիանին լրագրողներին տեղեկացրել է, որ կնոջ մոտ եղել են այլ հիվանդություններ:
 
Վրաստանում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 156 է:
 
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play