Քամու հետևանքով Կենտրոն վարչական շրջանում փտած ծառեր են շրջվել
04-04-2020 15:03:53 | Հայաստան | Հասարակություն
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ՝ Նար-Դոս, Խորենացի, Չարենց փողոցներում, «Բրազիլիայի հրապարակ»-ում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում և Աբովյան պուրակի հարևանությամբ շրջվել են ժամանակին սանիտարական էտի չենթարկվելու պատճառով չորացած և վաղուց հատման ենթակա՝ փտած ծառեր:
«Ահազանգին արագ արձագանքել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ստորաբաժանումը:
Տարածքից հեռացվել են արմատախիլ եղած ծառերը:
Հետևություն՝ եթե ժամանակին կատարվեր ծառերի առողջացում և փտած, ոչ կենսունակ ծառերի հատում, նման բան տեղի չէր ունենա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում