Քամու հետևանքով Կենտրոն վարչական շրջանում փտած ծառեր են շրջվել


Քամու հետևանքով Կենտրոն վարչական շրջանում փտած ծառեր են շրջվել

  • 04-04-2020 15:03:53   | Հայաստան  |  Հասարակություն

 Երևանի Կենտրոն վարչական շրջանի ՝ Նար-Դոս, Խորենացի, Չարենց փողոցներում, «Բրազիլիայի հրապարակ»-ում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում և Աբովյան պուրակի հարևանությամբ շրջվել են ժամանակին սանիտարական էտի չենթարկվելու պատճառով չորացած և վաղուց հատման ենթակա՝ փտած ծառեր: 
 
«Ահազանգին արագ արձագանքել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ստորաբաժանումը: Տարածքից հեռացվել են արմատախիլ եղած ծառերը:
 
Հետևություն՝ եթե ժամանակին կատարվեր ծառերի առողջացում և փտած, ոչ կենսունակ ծառերի հատում, նման բան տեղի չէր ունենա»,- նշված է հաղորդագրության մեջ։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն