Ապրիլի 6-ին ժամը 18.30-ից վարչապետը ուղիղ եթերում կպատասխանի ամենաշատ Լike հավաքած հարցերին


Ապրիլի 6-ին ժամը 18.30-ից վարչապետը ուղիղ եթերում կպատասխանի ամենաշատ Լike հավաքած հարցերին

  • 04-04-2020 16:17:26   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
Սիրելի հայրենակիցներ.
 
Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ Ձեր հարցերին: Այդ հարցուպատասխանին կտրամադրեմ երեք ժամ:
 
Կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին: Ընդ որում, Լike -երի հաշվարկը կկատարվի հետեւյալ բանաձեւով՝ Like մինուս dislike եւ այլ արձագանքներ:
 
Այնպես որ՝ Դուք եք որոշում, թե որ հարցերին պատասխանեմ: Գրեք Ձեր հարցերը այստեղ: Մինչ հանդիպում՝ երկուշաբթի օրը, ժամը 18.30:
Նոյյան տապան  -   Հասարակություն