Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 52 նոր դեպք, առողջացել՝ ևս 14 հոգի. ԱՆ


Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 52 նոր դեպք, առողջացել՝ ևս 14 հոգի. ԱՆ

  • 05-04-2020 11:39:20   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 52 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվն 822 է: 
 
Ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում հրապարակված վերջին տվյալների՝ կորոնավիրուսից առողջացել է ևս 14 հոգի, այդպիսով՝  առողջացածների ընդհանուր թիվը 57 է: 
 
Ներկայումս փաստացի բուժում է ստանում 758 անձ, մինչ օրս արձանագրվել է մահվան 7 դեպք:
 
Հիշեցնենք, որ  կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն, իսկ մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակող խստացված ռեժիմ:  
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն