Վրաստանում 2-րդ մահն է գրանցվել է կորոնավիրուսից.regionmonitor.com


Վրաստանում 2-րդ մահն է գրանցվել է կորոնավիրուսից.regionmonitor.com

  • 06-04-2020 12:27:49   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանում ապրիլի 5-ին գրանցվել է կորոնաավիրուսից երկրորդ մահվան դեպքը։ Ընդհանուր վարակված անձանց թիվը հասել է 174-ի: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ Stocov.ge կայքէջում:
 
Կարանտինի ռեժիմում գտնվող անձանց թիվը կազմել է 5010 (նախորդ 5552-ի փոխարեն), իսկ ստացիոնարում բժիշկների հսկողության տակ՝ 350-ի (344-ի փոխարեն): Բացի դրանից բուժված անձանց թիվը հասել է 36-ի:
 
Նշենք, որ Վրաստանում նոր կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 4-ին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը