Նյու Յորքի կենդանաբանական այգու վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Deutsche Welle


Նյու Յորքի կենդանաբանական այգու վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Deutsche Welle

  • 06-04-2020 13:09:00   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Նյու Յորքի Բրոնքս վարչական շրջանի կենդանաբանական այգու վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
 
«Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:
 
Նադյա անունով վագրի մոտ, որը 4 տարեկան է, հաստատվել է կորոնավիրուս: Տեղեկությունը տրամադրել է կենդանաբանական այգու ղեկավարությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ևս մեկ վագրի ու աֆրիկյան առյուծների մոտ նկատվում է չոր հազ: Այգու ղեկավարությունը ենթադրում է, որ վարակը փոխանցվել է աշխատակիցներից մեկից, ում մոտ այդ ընթացքում հիվանդության ախտանշանները բացակայել են: Նշվում է, որ կենդանիներն ակտիվ են, ակնկալվում է, որ կապաքինվեն:
 
«Deutsche Welle»-ն հավելում է, որ մարդուց կենդանուն վարակի փոխանցման դեպք գրանցվել էր Բելգիայում, երբ կատուն վարակվել էր իր տիրոջից:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը