Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է. ՀԺ


Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է. ՀԺ

  • 06-04-2020 14:14:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Քաղաքաշինության կոմիտեի նախկին  նախագահ Վահագն Վերմիշյանը կմնա կալանավորված:
 
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ նրա պաշտպան Մուշեղ Առաքելյանը տեղեկացրեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, օրերս որոշում է կայացրել երկարաձգել Վերմիշյանի կալանավորման ժամկետը՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:
 
Դատարանի այս որոշման դեմ պաշտպանն արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը դեռեւս չի քննվել: Հայտնի չէ նաեւ, թե ում է մակագրվել այն:
 
Վահագն Վերմիշյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Նա կալանավորված է 2020 թվականի փետրվարի 10-ից: Ըստ ԱԱԾ-ի՝ նա խոստովանական ցուցմունք է տվել, սակայն պաշտպանի հավաստմամբ՝ Վերմիշյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը