Արցախում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխել են Երեւան. ՀԺ
06-04-2020 15:05:26 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Երեկ Արցախի զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արայիկ Շախպազյանին այսօր առավոտյան տեղափոխել են Երեւանի «Մուրացան» հոսպիտալ։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի զինվորական հոսպիտալի աշխատակիցը։ Նա նշեց, որ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, վիրավորումը ստացել է կրծքավանդակի շրջանում, կյանքին վտնագ չի սպառնում։
Հիշեցնենք, որ ՊԲ զինծառայող, 2000 թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը հակառակորդի արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղեկաայված զորոմասերից մեկի պահպանության տեղամասում: