Աշխատանքները «Գառնի-Երևան» ջրատարի վրա ընթանում են արագ


Աշխատանքները «Գառնի-Երևան» ջրատարի վրա ընթանում են արագ

  • 06-04-2020 15:46:17   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Ճիշտ ժամը 10-ին ջրանջատվեց այս 40 կմ-անոց խողովակաշարը և Վեոլիա Ջուր ՓԲԸ մասնագետները ձեռնամուխ եղան գործին
 
Երևանի Կենտրոնին և Էրեբունի զանգվածին այլընտրանքային ջուր տրվեց
Բնակիչներ. բա ասում էիք ջուրը կտրո՜ւմ եք …
Առիթից օգտվելով նաև Շենգավիթում փական փոխարինվեց
Ջրատարը կվերաշահագործվի նախնական մոտ 19-ին
 
Գործի մասին.
      Ըստ աշխատանքների պատասխանատու «Էրեբունի» շահագործման տեղամասի պետ Հենրիկ Մարտիրոսյանի՝ առավոտ կանուխ իրենց մասնագետները, որոնց օգնության էին եկել գործընկերները «Արևելք» ՏՏ-ից, տեղում էին, անհրաժեշտ մեքենասարքավորումները նույնպես, այնպես որ, երբ ջուրը խողովակաշարում կտրվեց՝ անմիջապես սկսեցին աշխատել:
 
Նորարարության մասին.
      Ըստ Տեխնիկական տնօրինության ՌՄ վարչության պետ Վահրամ Մաճկալյանի՝ իրենց մասնագետները սպառողների համար անակնկալ էին պատրաստել, որի մասին սակայն մինչ մատուցել չէին բարձրաձայնում. նորարարությունը մնում է նորարարություն, կարող էր և չստացվել:
      Ստացվե՜ց: Եվ լա՛վ ստացվեց: Հաջողվեց մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանին ու Էրեբունու բնակելի զանգվածին շրջանցիկ խողովակաշարերով այլ աղբյուրներից ջուր տալ: Ու հիմա բնակիչները զարմացած գրում են մեզ ու զանգահարում. բա ասո՜ւմ էիք ջուրը կտրում եք…
      Ջուրն իրոք կտրվել է, սակայն ջրմուղի պատմության մեջ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ Երևանի համար կենսական նշանակության ունեցող այս ջրատարի կանգառը նվազ ցավագին դարձավ շնորհիվ Վեոլիա Ջուր ՓԲԸ աշխատակիցների բարձր մասնագիտական կարողությունների ու սպառողներին օգնելու ձգտումի:
      Ավելին, ըստ Վահրամ Մաճկալյանի՝ խոսքը էպիզոդիկ լուծման մասին չէ: Հաշված օրերի ընթացքում հաջողվեց մշակվել Երևանին տարբեր աղբյուրներից տարբեր ջրատարներով մատակարարվող ջրի ծավալների վերաբաշխման սխեմա, որի հանրային «ներկայացումը» հրաշալի անցավ: Նորարարությունն իրեն արդարացրեց, հետևաբար, տվյալ ջրատարի հետագա կանգառների դեպքում ջրանջատվող տարածքների ցուցակում Կենտրոնն ու Էրեբունու զանգվածն այլևս չեն լինի:
 
Կանգառի «օգուտի» մասին.
      Ինչպես միշտ, Վեոլիա Ջրի համակարգում ջրատարների կանգառն օգտագործվում է որպես առիթ դրանցից սնվող տարածքներում առկա տեխնիկական խնդիրները լուծելու համար: Այս դեպքում դա Շենգավիթն է, որտեղ Գ. Նժդեհի և Մայիսի 9 փողոցների խաչմերուկում փոխարինվում է 300մմ տրամագծով խափանված փականը:
 
Աշխատանքի արդյունքների մասին.
      Հուսով ենք, ոչինչ չի խանգարի գործը վերջացնել մինչև 19-ը, որից հետո Գառնիից կվերսկսվի ջուր մղվել ջրատարով: Սկզբում ինքնահոս աղբյուրներից, որոնց հետո մեկը մյուսից հետո կմիանան պոմպերը, որ ապահովեն բավարար քանակ:
      Մի քանի ժամում կլցվեն ջրի ամբարները, հետո ջուրը կգնա քաղաքային բաշխիչ ցանց, ի վերջո՝ սպառողներին: Գուցե ավելի շուտ, քան նշված է հայտարարության մեջ: Իսկ մեզանում ստեղծված բարդ իրավիճակում, կապված հանրային առողջապահական խնդիրների հետ, սա առավել քան կարևոր է:
 
Հանրային կապերի բաժին
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play