Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններն աշխատում են գերծանրաբերռնված գրաֆիկով
06-04-2020 16:33:09 | Հայաստան | Հասարակություն
Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված լարված համաճարակային իրավիճակի հետ կապված Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունները աշխատում են գերծանրաբերռնված գրաֆիկով՝ ինչպես աշխատանքային օրերին, այնպես էլ ոչ աշխատանքային օրերին սահմանված հերթապահությունների ժամանակ:
Այս ամենի հետ մեկտեղ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շարունակվում են 0-2 տարեկան երեխաների շրջանում պատվաստումների գործընթացը, հատկապես կապույտ հազի, պնևմակոկի դեմ պատվաստումները և այլն:
✅Պատվաստումները կատարվում են առանձնացված, մեկուսացված և անվտանգության բոլոր կանոններին համապատասխանող սենյակներում:
✅ 2020 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 3-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից կատարվել է թվով 627 պատվաստում, որից թվով 222-ը՝ կապույտ հազի դեմ: