Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման. մանավանդ, որ ընտանիքը նույնպես կիսում է այս տեսակետը


Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման. մանավանդ, որ ընտանիքը նույնպես կիսում է այս տեսակետը

  • 06-04-2020 18:18:05   | Հայաստան  |  Հասարակություն

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման` հարգելով վերջինիս մահվան հանգամանքը, ինչպես նաև բժշկական և անձնական գաղտնիք ունենալու մարդու իրավունքը:
 
Այս ընթացքում մի քանի անձ ներկայացել է ընտանիքի ծանոթ-բարեկամ և տարբեր սցենարներ փոխանցել` այդ թվում քրոջ վատառողջ լինելու մասին, ինչը պարզվեց, որ ևս իրականությանը չի համապատասխանում։
 
Առհասարակ, թեմայի վերաբերյալ հարցերի չեմ պատասխանելու, մանավանդ, որ ընտանիքը նույնպես կիսում է այս տեսակետը»։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն