Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերում մի շարք ապրանքատեսակների գների դինամիկան


Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերում մի շարք ապրանքատեսակների գների դինամիկան

  • 06-04-2020 18:25:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերի  խոշոր համայնքների մի շարք առևտրային կետերում  իրականացված մոնիտորինգի արդյունքները  հացի, ալյուրի, շաքարավազի, ոլոռի, հնդկաձավարի, բրնձի, ձեթի գների վերաբերյալ:
 
Համաձայն ներկայացված տվյալների՝ ապրանքատեսակների մեծ մասի գծով գները դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր առմամբ կայուն են եղել:  Հիմնականում գների բարձրացում արձանագրվել է հնդկաձավարի գծով՝ 100-320 դրամի չափով: Առանձին դեպքերում գների ավելի փոքր բարձրացում  տեղի է ունեցել բրնձի, ոլոռի, շաքարավազի շուկայում:
 
Դիտարկված ապրանքատեսակներից որևէ մեկի գծով գների բարձրացում չի արձանագրվել  Արարատի մարզի Արտաշատ և Շիրակի մարզի Արթիկ համայնքներում ուսումնասիրված առևտրի կետերում: Արարատի մարզի Մասիս համայնքում 1 լիտր ձեթի գինը նվազել է 30 դրամով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ներկայացվող գրաֆիկական պատկերներում:
 
 
 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության 
պետական հանձնաժողով
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play