ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր

06-04-2020 19:10:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 3-ին այցելել է հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր:
Զորավարժարաններից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ
պետը հետևել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 326 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար