Վրաստանը բջջային հավելված է մշակում. Զգույշ, մոտակայքում Covid 19-ի վարակակիր է

07-04-2020 11:51:01   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Վրաստանը կմիանա այն երկրների շարքին, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարում կիրառում են երկրի քաղաքացիների թվային հետապնդման մեթոդը:
 
Սա նշանակում է, որ բջջային հեռախոսների համար կստեղծվի հատուկ հավելված, որը քաղաքացիներին կզգուշացնի տարածքում վարակակրի ներկայության մասին: Թե ինչպես կլինի հավելվածը, երբ հնարավոր կլինի այն կիրառել, որքանով պաշտպանված կլինեն քաղաքացու անձնական տվյալները, դեռևս հայտնի չէ:
 
Ապրիլի 2-ին Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն
հայտարարել է, որ զգուշացնող բջջային հավելվածն այս պահին աշխատում է թեստային ռեժիմով:
 
«Վրաց իրականության հետ համապատասխան ենք դարձնում հավելվածը, բազայում ավելանում են տվյալներ, երբ վստահ կլինենք, որ այն կաշխատի, կտեղեկացնենք բնակչությանը: Այս հավելվածով նրանք կիմանան, ունեցել են, թե ոչ պոտենցիալ վարակվածի հետ որևէ տեսակի շփում: Հավելվածը կօգնի նաև հիվանդությունների վերահսկման կենտրոնին պարզել հետագա վարակակիրների աղբյուրներն ու կոնտակտները»,- հայտարարել է Տիկարաձեն:
 
Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը հարցի շուրջ զրուցել է Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ հավելվածը հիմնված է լինելու ավստրիական մոդելի վրա: Ավստրիայում այդ հավելվածը կոչվում է «The Stop Corona App»:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 243 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար