Վրաստանի ԱՆ․ Պետությունն ամբողջովին հոգում է կորոնավիրուսով հիվանդների բուժման ծախսերը. Regionmonitor.com


Վրաստանի ԱՆ․ Պետությունն ամբողջովին հոգում է կորոնավիրուսով հիվանդների բուժման ծախսերը. Regionmonitor.com

  • 07-04-2020 09:55:54   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ երկիրը դեռևս ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսով հիվանդների բուժման ծախսերը, սակայն այդ գործընթացին կարող են միանալ մասնավոր ապահովագրական ընկերությունները: 
 
Տիկարաձեն չի բացառել, որ մասնավոր ապահովագրական ընկերությունները կմիանան նաև տանը բուժվող ոչ ծանր վիճակում գտնվող հիվանդների հեռավար խորհրդատվության ծրագրին:
 
«Այսօրվա դրությամբ՝ կորոնավիրուսով հիվանդների բուժումն ամբողջությամբ հոգում է պետությունը, սակայն կարծիք կա, որ ապահովագրական ընկերությունները կարող են միանալ ինչպես առցանց սպասարկմանը, այնպես էլ ֆինանսական աջակցությանը»,- ասել է նա:
 
Նշվում է, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները կարող են հեռախոսով բժշկի խորհրդատվություն ստանալ՝ զանգահարելով 112 ծառայությանը: Խորհրդատվության ժամանակ մասնագետը կորոշի տանը մնա հիվանդը, թե հիվանդանոց ուղևորվի: Բնակիչները կորոնավիրուսի ախտորոշման թեստ կարող են հանձնել մասնավոր լաբորատորաներում:  
 
Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 188-ի, 2 մարդ մահացել է, 39-ը՝ ապաքինվել: Կարանտինային ռեժիմում է 5056, հատուկ հսկողության տակ՝ 386 մարդ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play