Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց՝ նրանց մաղթելով հաջողություններ և ժպտալու բազում առիթներ


Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց՝ նրանց մաղթելով հաջողություններ և ժպտալու բազում առիթներ

  • 07-04-2020 10:30:47   | Հայաստան  |  Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում կատարել է գրառում,որում մասնավորապես ասվում է.
 
«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Ձեզ մաղթում եմ առողջություն, հաջողություններ և ժպտալու բազում առիթներ։ «Դարձիր օրինակ» իրազեկման մեկամսյա արշավով մենք ցույց տվեցինք կանանց պատմություններ, որոնք հաջողել են բիզնեսում, կառավարման գործում, զինված ուժերում և այլն:
 
Այդ պատմություններից յուրաքանչյուրը կարծրատիպ կոտրելու, դժվարություններ ու վախեր հաղթահարելու օրինակ է: Այդ պատմությունները նաև օրինակ են, թե ինչպես են կանայք հաջողությամբ համատեղում ընտանիքն ու աշխատանքը։ Պետք է շարունակել հաջողություններով ոգեշնչել բոլորիս»,-նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:
 
Նա իր աշխատանքում առաքելություն է համարում նպաստել կանանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, որոշումների հարցում մասնակցությանը և վախերի ու կարծրատիպերի հաղթահարմանը:
 
«Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները»:
 
 
facebook sharing button
Նոյյան տապան  -   Հասարակություն