Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք, առողջացել՝ 25 անձ
07-04-2020 11:16:53 | Հայաստան | Հասարակություն
Հայաստանում ապրիլի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 20 նոր դեպք:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 853 է, փաստացի բուժղովներինը՝ 758:
Վերջին տվյալներով՝ առողջացել է ևս 25 անձ, այդպիսով՝ առողջացածների ընդհանուր թիվը 87 է, իսկ մինչ օրս արձանագրվել է մահվան ելքով 8 դեպք:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն, իսկ մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակող խստացված ռեժիմ: