ՊՎԾ-ն խնդիրներ է արձանագրել հանրային հատվածի կազմակերպություններում աուդիտի գնման գործընթացներում

07-04-2020 10:55:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հաշվի առնելով հանրային հատվածում ծավալված քննարկումները՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրականացրել է մշտադիտարկում ՀՀ վարչապետի 2019 հանձնարարականի հիման վրա՝ ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների կողմից ներքին աուդիտի արտապատվիրակման եղանակով ծառայությունների ձեռքբերման գնման ընթացակարգերի նկատմամբ՝ վերջիններիս օրինականության և արդյունավետության գնահատման նպատակով։
 


Ինչպես հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, արդյունքում, մի շարք դեպքերում արձանագրվել են, որ կազմակերպված գնման գործընթացների հրավերներում տեխնիկական բնութագրերը կազմված են եղել ոչ ամբողջական և հստակ, չեն նկարագրել ձեռք բերվող ծառայության հատկանիշները,
հստակեցված չեն եղել աուդիտի ենթակա միավորների քանակը՝ պահանջվող ռեսուրսի և միջոցների գնահատում իրականացնելու նպատակով, ինչն առաջացրել է ոչ մրցակցային իրավիճակ։ Ի հայտ եկած խդիրները քննարկվել են ոլորտի ներկայացուցիչների հետ։ Նշվածի վերաբերյալ կազմվել է տեղեկանք և ներկայացվել ՀՀ վարչապետին։
 
Արդյունքում՝ համապատասխան մարմիններին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ապահովել հայտարարված մրցույթների չեղարկումը և կնքված պայմանագրերի լուծումը, ինչպես նաև կազմակերպել նոր գնման ընթացակարգեր՝ նկատի ունենալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից արձանագրված դիտարկումները՝ գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 211 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար