Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված

07-04-2020 12:54:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված:
 


«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան նրա պաշտպան Արթուր Պիվազյանը տեղեկացրեց, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է իր բողոքը՝ Սարգսյանի կալանավորման երկարաձգման որոշման դեմ:
 
Դատարանի որոշումը պաշտպանը դեռ չի ստացել եւ հիմքերին ծանոթ չէ, բայց նշեց, որ ամենայն հավանականությամբ կբողոքարկի. «Չեմ պատկերացնում,
թե ինչպես պիտի հիմնավորվեր, որ չկան այն խախտումները, որ նշել էի առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ, եւ պատճառաբանված դատական ակտ կայացվեր»:
 
Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը մերժել էր պաշտպանի մեկ այլ բողոք՝ Սարգսյանին կալանավորելու որոշման դեմ: Վերաքննիչի այս որոշումն էլ պաշտպանը բողոքարկել է Վճռաբեկ դատարան: Դրա վերաբերյալ դեռեւս տեղեկություն չկա:
 
Նարեկ Սարգսյանը, հիշեցնենք, շուրջ 1.5 տարի հետախուզվելուց հետո 2019 թվականի դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան, ինչից հետո դատարանը բավարարել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։
 
Նրան մեղադրանք է առաջադրվել 2018-ի հունիսին ապօրինի զենք-զինամթերքի, ինչպես նաեւ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 350 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար