«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր չվերթները

07-04-2020 13:04:36   | Հայաստան  |  Հասարակություն
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 


«Հարգելի գործընկերներ Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30 ներառյալ բոլոր չվերթները։Հիշեցնեմ, որ ավելի վաղ մենք չեղարկել էինք մինչև ապրիլի 16-բոլոր չվերթները։ Բոլոր ուղևորներին առաջարկվելու են վաուչերներ տոմսի
արժեքին համապատասխան։ EASA ստուգումների մասով տեղեկացնեմ, որ այս պահին մենք ակտիվ քննարկումների մեջ ենք ՔԱԿ-ի հետ ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար։
Հավելեմ, որ Արմենիա ավիաընկերությունը իր TCO սերտիֆիկատը ստացել է դեռևս նախորդ տարվա սկզբին, ինչը փաստում է, որ մեր ավիաընկերությունը համապատասխանում է ԵՄ սահմանած ավիացիոն անվտանգության նորմերին։ Հայցում եմ լրագրողների ընկերներիս ներողամտությունը,հարցազրույց այս թեմայով կտրամադրեմ, երբ իրավիճակը ավելի պարզ լինի,հիմա աշխատելու ժամանակն է»։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 701 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար