Արցախում սկսվել է ԱՀ կառավարության կողմից բնակչությանը տանիքի շինանյութերի՝ թիթեղների և փայտանյութերի տրամադրման գործընթացը։

07-04-2020 13:17:51   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների արդյունավետությամբ պայմանավորված՝ շրջաններում սկսվել է ԱՀ կառավարության կողմից բնակչությանը տանիքի շինանյութերի՝ թիթեղների և փայտանյութերի տրամադրման գործընթացը։ Վարակի տարածման հետ կապված, շարժը քչացնելու նպատակով՝ վարչակազմը/ համայնքը շինանյութը տանում հասցնում է համայնքներ։
 


Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Հովիկ Գյուրջյանի խոսքով՝ բաժինն ապրիլի 1-ից սկսել է
շրջանի բնակչությանը շինանյութերի՝ թիթեղների և փայտանյութեր տրամադրել:
 
Համայնքի ղեկավարների կողմից նախօրոք բաժին է ներկայացվել համայնքների ավագանիների որոշումների հիման վրա կազմված ցուցակները, ըստ որոնց՝ ներկայումս կատարվում են հատկացումները:
 
Մինչև ս.թ. ապրիլի 8-ը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները, հերթերից, մարդկանց կուտակումներից և շփումներից խուսափելու համար համայնքի ղեկավարներն անձամբ շրջվարչակազմից ստանալու և տեղափոխելու են նշված շինանյութերն իրենց համայնքներ, որից հետո դրանք բաժանվելու են ցուցակագրված ընտանիքներին:
 
Հարկ է նշել, որ ցուցակները կազմելիս հաշվի են առնվել առավել կարիքավոր ընտանիքներին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 226 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար