Արցախում սկսվել է ԱՀ կառավարության կողմից բնակչությանը տանիքի շինանյութերի՝ թիթեղների և փայտանյութերի տրամադրման գործընթացը։


Արցախում սկսվել է ԱՀ կառավարության կողմից բնակչությանը տանիքի շինանյութերի՝ թիթեղների և փայտանյութերի տրամադրման գործընթացը։

  • 07-04-2020 13:17:51   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումների արդյունավետությամբ պայմանավորված՝ շրջաններում սկսվել է ԱՀ կառավարության կողմից բնակչությանը տանիքի շինանյութերի՝ թիթեղների և փայտանյութերի տրամադրման գործընթացը։ Վարակի տարածման հետ կապված, շարժը քչացնելու նպատակով՝ վարչակազմը/ համայնքը շինանյութը տանում հասցնում է համայնքներ։
 
Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Հովիկ Գյուրջյանի խոսքով՝ բաժինն ապրիլի 1-ից սկսել է շրջանի բնակչությանը շինանյութերի՝ թիթեղների և փայտանյութեր տրամադրել:
 
Համայնքի ղեկավարների կողմից նախօրոք բաժին է ներկայացվել համայնքների ավագանիների որոշումների հիման վրա կազմված ցուցակները, ըստ որոնց՝ ներկայումս կատարվում են հատկացումները:
 
Մինչև ս.թ. ապրիլի 8-ը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները, հերթերից, մարդկանց կուտակումներից և շփումներից խուսափելու համար համայնքի ղեկավարներն անձամբ շրջվարչակազմից ստանալու և տեղափոխելու են նշված շինանյութերն իրենց համայնքներ, որից հետո դրանք բաժանվելու են ցուցակագրված ընտանիքներին:
 
Հարկ է նշել, որ ցուցակները կազմելիս հաշվի են առնվել առավել կարիքավոր ընտանիքներին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն