Անցած 1 օրում ՀՀ-ում գրանցվել է 14 տրանսպորտային պատահար, վնասվածք է ստացել 17 մարդ

07-04-2020 15:20:22   | Հայաստան  |  Հասարակություն
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
 


Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք հասցնելու՝ 7-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 6, խարդախության՝ 4, գույքի դիտավորությամբ վնասման և ապօրինի ծառահատման՝ 3-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, բռնաբարության, զենք-զինամթերքի առգրավման,
մարդկանց առևտրի կամ սեռական շահագործման, որսագողության, պետական սահմանն ապօրինի հատելու, 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն ունենալու, ծեծի, սպանության սպառնալիքի, ազատությունից ապօրինի զրկելու և ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու 1-ական դեպք։
 
 
Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3, ապօրինի ծառահատման և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 236 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար