Թուրքիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 30․000-ը Regionmonitor.com


Թուրքիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 30․000-ը Regionmonitor.com

  • 07-04-2020 16:06:25   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայում ապրիլի 6-ի դրությամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 75 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
 
Քոջան նշել է, որ ապրիլի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում անցկացվել է 21.400 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3.148 նոր դեպք։ Այժմ Թուրքիայում 1.145 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։  
 
Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 30.217 դեպք և մահվան 649 դեպք։ Կատարվել է 202.845 թեստավորում։ Հիվանդներից ապաքինվել է 1.326-ը։
 
Նախարարը նաև հաղորդել է, որ շուտով նախատեսում են օրական թեստավորաման քանակը հասցնել 30․000-ի։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը