Կա քաղաքական որոշում, չլիցենզավորված տաքսիները կտեղափոխվեն լիզենզավորման դաշտ. Սուրեն Պապիկյան


Կա քաղաքական որոշում, չլիցենզավորված տաքսիները կտեղափոխվեն լիզենզավորման դաշտ. Սուրեն Պապիկյան

  • 07-04-2020 18:39:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Ուղևորափոխադրումների առումով դեռ մեծ փոփոխություններ չունենք և այն իրավիճակը, որը ժառանագել ենք շարունակում է մեզ համար խնդիր լինեն: Կա քաղաքական որոշում՝ ոչ կանանավոր ուղևորափոխադրում իրականացնողներին տեղափախել իրավական դաշտ:
 
Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` անդրադառանալով ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանի հարցին, թե ցամաքային տրանսպորտի ոլորտում 2019թ. ինչ փոփոխություններ են արձանագրվել:
 
«Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներին իրավական դաշտ բերելը հնարավորություն կտա կանոնավոր ուղևորափոխադրողներին ավելի կայուն լինել և իրենց միայնակ չզգալ: Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները մեծապես վնասում են կանոնավոր ուղևորափոխադրումներին»,-ասաց նա:
 
Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս պահին կա երկու փաթեթ, որոնք լրամշակվում են:
 
«Մի անգամ արդեն կառավարությունում ներկայացվել է ներքին քննարկման: Խոսքը՝ մարզերն առաձին լոտերով ուղևորափախադրող ընկերություններին տրամադրելու հարցի մասին է, դրան զուգահեռ դիտարկվում է մեկ կոմպոնենտով գոյություն ունեցող տաքսի ծառայությունները, որ այսօր կան և լիցենզավորված չեն. դրանց լիցենզավորման դաշտ տեղափոխելուն»,-ասաց նա:
 
Պատգամավորն արձագանքեց, որ նպատակներն ամբողջությամբ հասկանում է, բայց մեխանիզմը, որով ցանկանում են իրականացնել հին է:
 
«Ես ձեր տեղակալին ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ չի ստացվելու ոչ մի բան, հիշե՛ք, ամեն տարի ուղևորափոխադրման ոլորտում ունենալու ենք այս զրույցը»,-ասաց նա:
 
Սուրեն Պապիկյանն արձագանքեց, որ ոլորտի վատթարցման հեղինակը իրենք չեն, պետք է օրենսդրական հստակ մեխանիզմներ մշակվեն՝ առանց շտապողականության: «Եթե ունեք ոչ հնացած տարբերակներ՝ կարող եք ներկայացնել, մենք պատարստ ենք մոտեցումները քննարկել»,-նշեց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play