Կորոնավիրուս․ Իրավիճակը Թուրքիայում ապրիլի 7-ի տվյալներով. Regionmonitor.com


Կորոնավիրուս․ Իրավիճակը Թուրքիայում ապրիլի 7-ի տվյալներով. Regionmonitor.com

  • 08-04-2020 09:55:47   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի Հանրապետության  առողջապահության նախարար Ֆահրեթթին  Քոջան ներկայացրել է նոր տեսակի կորոնավիրուսի՝ ապրիլի 7-ին գրանցված տվյալները։
 
Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում երկրում  արվել է 20․023 ախտորորշիչ թեստ: Նոր տիպի կորոնավիրուս հաստատվել է 3․892 անձի մոտ։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 76 դեպք, առողջացել է 256-ը։
 
Վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվադների թիվը հասել է 1․474-ի։ Այսպիսով, Թուրքիայում ընդհանուր պատկերը հետևյալն է․ հաստատվել է կորոնավիրուսի 34․109 դեպք և մահվան 725 դեպք, առողջացել է 1․582 հիվանդ։

Regionmonitor.com

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը