Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից. Նիկոլ Փաշինյան
08-04-2020 11:08:26 | Հայաստան | Հասարակություն
Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև գրել է.
«Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:
Ընդհանուր առմամբ զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի 31-ին:
Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտը, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»: