ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել


ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

  • 08-04-2020 11:46:11   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1736 մարդ, ինչը մահացության ամենաբարձր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տվյալները հրապարակել է Ջոն Հոփքինսի հետազոտական համալսարանը:
 
Մահացության ամենաբարձր ցուցանիշը եղել էր ապրիլի 4-ին, երբ գրանցվեց 1344 մարդու մահ: ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշը 12 հազարից ավելի է: Վարակից մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Նյու Յորքում, որտեղ մահացել է 4009 մարդ: Նյու Յորքն ԱՄՆ-ում համարվում է վարակի կենտրոն:
 
ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակվածության ընդհանուր ցուցանիշը 400 հազարից ավելի է, 20 հազարից ավելի մարդ ապաքինվել է:
 
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play