ՀՀ-ում գործող արտակարգ դրության ռեժիմի և ազատ տեղաշարժի սահմանափակումների պայմաններում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է

08-04-2020 13:32:13   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ-ում գործող արտակարգ դրության ռեժիմի և ազատ տեղաշարժի սահմանափակումների պայմաններում էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է: 
 


Ինչպես ապրիլի 8-ին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, էլեկտրոնային առևտրի տարբեր հարթակներից ստացված տվյալները խոսում են այն մասին, որ մեկուսացման մեջ գտնվող, սակայն օնլայն հարթակներ և օնլայն տեխնոլոգիաներ
կիրառող առևտրականները կարողանում են կազմակերպել իրենց առևտուրը: 
 
Ըստ նրա՝ տարբեր գնահատականներով բազմապատկվել է նաև օնլայն դրամական միջոցների շրջանառությունը, ինչը դրական տեղաշարժ է և կարող է  խթան հանդիսանալ բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ անկանխիկ, օնլայն առևտրի զարգացման համար: 
 
«Կարծում եմ, որ դա հետագայում նույնպես Հայաստանի տնտեսությանը թե թափանցիկության առումով, թե այլ ուղղություններով, թե հարմարավետության, նաև տարածքների համաչափ զարգացման առումով, հաշվի առնելով, որ բազմաթիվ առևտրային ցանցեր և խանութներ գտնվում են Երևանում, նաև հասանելի կլինեն մարզերում, և ես հույս ունեմ, որ այս տենդենցը կշարունակվի»,- եզրափակեց Հ. Արշակյանը: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 456 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար