Մ6-ում կվերսկսվեն հիմնանորոգման աշխատանքները

08-04-2020 17:03:39   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող ճանապարհահատվածում («Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշենի
սահմանային անցակետ‚ երկարությունը՝ 51․74 կմ) կապալառուները ապրիլի 9-ից կվերսկսեն գործունեությունը։ 
 
Կապալառու կազմակերպությունները շինտեղամասերում աշխատանքները կկատարեն հնարավորինս փոքր թվով աշխատակիցների միջոցով՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚  պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար անվնաս սանիտարահիգիենիկ պայմանները։
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 331 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար