Թուրքիայի 156 բնակավայրում սահմանված է կարանտինային ռեժիմ

08-04-2020 18:19:18   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
 


Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է
, որ երկրի 45 նահանգում 156 բնակավայր գտնվում են կարանտինային ռեժիմի մեջ, իսկ 5 նահանգում գտնվող 6 բնակավայրից հանվել է կարանտինային ռեժիմը։
 
Մեծ թափ հավաքած կորոնավիրուսի համաճարակի դեմ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են ամբողջ Թուրքիայի տարածքում։
 
Չնայած այդ միջոցառումներին՝ վարակի տարածման բարձր տեմպերը պահպանվում են։ Բազմաթիվ թուրք մասնագետներ ավելի վատ սցենարներ են կանխատեսում Թուրքիայի համար։ Այս ֆոնին շարունակվում են տարբեր բնակավայրերում զանգվածային կարանտինային ռեժիմի սահմանումները։
 
Ամբողջությամբ կարանտինային ռեժիմի մեջ գտնվում են տասնյակ գյուղեր, ավաններ, շրջկենտրոններ և քաղաքներ։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 336 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար