08-04-2020 18:21:14 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ԶՈՒ մեդիայի փոխանցմամբ՝ Հայաստան տեղափոխված COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան բացազատվել է Երևանում և պատրաստ է ընդունել առաջին նմուշները՝ 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ համագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև հայ գործընկերներին այդ ոլորտում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու համար: