Արարատում վերջին տվյալներով կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք, ընդհանուր թիվն այս պահին 175 է. Գարիկ Սարգսյան


Արարատում վերջին տվյալներով կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք, ընդհանուր թիվն այս պահին 175 է. Գարիկ Սարգսյան

  • 08-04-2020 18:39:16   | Արարատի մարզ  |  Հասարակություն

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում, որտեղ մասնավորապես  ասվում է.
 
« Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է։
 
Ցավոք, Արտաշատի բժշկական կենտրոնում առավոտյան արձանագրվել է մահվան դեպք։ Երևան քաղաքի բնակիչ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։
 
Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Հիմա, առավել քան երբևէ, պետք է լինենք պատասխանատու և համախմբված։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը»։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն